«Էրդողանը ռազմական հանցագործ է, որը սպանում է անմեղ քրդերին Սիրիայի սահմանին և փորձում է մերժել Լիբանանից Իրանի հրահանգով հարձակված ահաբեկչական կազմակերպության դեմ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»,- գրել է X-ի իր միկրոբլոգում Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը: Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխան հայտարարության մեջ «անհարգալից» է որակել այս գրառումը, որը «կարող էր անել միայն ցեղասպանության մեջ մեղադրվող պետության պաշտոնյան»։               
 

Քաղաքակրթությունների հերթափոխի հիմնական պատճառը միշտ էլ եղել է ներքին ուժերի պառակտումը

Քաղաքակրթությունների հերթափոխի հիմնական պատճառը միշտ էլ եղել է ներքին ուժերի պառակտումը
11.06.2024 | 07:42

Մարդկանց արած գործողություններն ու պահվածքը, մոտիվացիաներն ու վարքը հասկանալու համար պետք է առաջնորդվել հիմնարար բնույթի սկզբունքներով, որոնք արտացոլում են մարդու կամ մարդկային համակարգերի գերագույն նպատակները։

Թե՛ մարդու, թե՛ ավելի բարձր կազմակերպական մակարդակի մարդկային համակարգերի համար հիմնական նպատակը կյանքի շարունակականության ապահովումն է, որի ամենից ընդհանրական բնույթի հետևանք-ենթանպատակը հասարակական կյանքում առավել ազդեցիկ լինելն է, իսկ կյանքի ավարտից հետո էլ հնարավորինս մեծ հետք թողնելն է։

Ինչ վերաբերում է առավելագույն ազդեցիկության սկզբունքով մարդկանց պահվածքը, վարքն ու գործողությունները հասկանալուն, ապա նման սկզբունքով առաջնորդվելու հիմնական պայմանն այն է, որ մարդու կյանքին ֆիզիկական սպառնալիք չլինի։

Եթե այս պայմանը առկա է, ապա մարդու կյանքի ամեն մի քայլը կարելի է բացատրել երկու հանգամանքով.

1․ Նրա ձգտումով դեպի առավելագույն ազդեցիկություն իր միջավայրում կամ, ավելի ընդհանուր դեպքում՝ հասարակության մեջ:

2․ Մարդու սխալական լինելով, այսինքն, նրա կողմից արվող որևէ բանով, որը հակասում է կյանքի շարունակականության սկզբունքին։

Նույն մոտեցումը ճիշտ է նաև ցանկացած բնույթի մարդկային համակարգի համար, ներառյալ պետությունները և նրանց կոալիցիաները, մի մակարդակ, որը բնութագրվում է ազդեցիկություն, ազդեցության ոլորտ և նման այլ ձևակերպումներով։

Սա նշանակում է, որ որևէ հակամարտության պրոցեսում որևէ կողմի հաղթանակի կամ հաջողության հասնելը կախված է նրա հզորությունից և չսխալվելուց։

Այսինքն, կարող ես լինել ամենահզորը, բայց, թույլ տալով համապատասխան հզոր սխալներ, պարտվել գլոբալ հակամարտության պրոցեսում։

Իսկ ցանկացած մակարդակի հզորություն ունեցող մեկի կողմից արվող սխալները կարող են լինել ստրատեգիական ու տակտիկական տեսակի, ինչպես նաև ունենալ իներցիոն բնույթ։

Յուրաքանչյուր մարդկային համակարգի կամ պետականության ագրեգատ կամ գումարային հնարավոր հզորությունը կախված է շատ հանգամանքներից, բայց որևէ նման համակարգի հզորության թիվ մեկ թշնամին նրա ներքին ուժերի պառակտումն է և միասնական նպատակի հասնելու համար դրանք միավորել չկարողանալը։

Եվ պատմությունն ասում է, որ, որպես կանոն, քաղաքակրթությունների հերթափոխի հիմնական պատճառը միշտ էլ եղել է ներքին ուժերի պառակտումը, որի արդյունքում էգոիստական շահը աստիճանաբար դարձել է գերակշռող՝ հասարակական կամ պետական շահի նկատմամբ։

Իսկ նման պրոցեսների հիմնական պատճառը միշտ էլ եղել է քաղաքակրթական դինամիկային ուղեկցող բարեկեցության աճի հետևանքով մարդկանց պասիոնարության անկումը և նրանց մոտ էգոիզմի ու մորթապաշտության աճը։

Իրենց հերթին, մարդկային համակարգերի իներցիոն սխալների հիմնական պատճառները կապված են այն հանգամանքի հետ, որ մարդիկ տվյալ պահին արվող իրավիճակային գնահատականների ու ապագայի հետ կապված պլանավորումների ժամանակ առաջնորդվում են անցյալի տվյալներով։

Այս հանգամանքը հատկապես կարևոր է գլոբալ հակամարտությունների ներկա պրոցեսը հասկանալու համար, որտեղ բոլոր կողմերի իներցիոն սխալները նկատելի են նույնիսկ անզեն աչքով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2081

Մեկնաբանություններ