ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Ձևական «կոնֆլիկտ», ականջահաճո «հաթաթաներ»

Ձևական «կոնֆլիկտ», ականջահաճո «հաթաթաներ»
14.06.2024 | 13:00

Ականջահաճո կապիկությունների շարանը շարունակվում է։ Ներառյալ իբր ՀԱՊԿ-ից դուրս գալն ու կարտոֆելֆյուրերի հետ ձևական «կոնֆլիկտը», որը, չգիտես ինչու, հենց նոր ծագեց՝ տարիներ շարունակ բազմաթիվ ու բազմատեսակ նվաստացումներից հետո։

«Մենք ելնում ենք նրանից, որ, չնայած ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի Հանրապետության մասնակցության նկատելի նվազմանը, նա մնում է կազմակերպության լիիրավ անդամ»,- ընդգծել են ՀԱՊԿ քարտուղարությունում։

Այստեղ ուշադրություն են հրավիրել նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի պարզաբանումների վրա, ըստ որի, Փաշինյանը նկատի չի ունեցել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 6645

Մեկնաբանություններ