Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ՈՒկրաինայի հետ ռազմագերիների փոխանակման մասին՝ «90-ի դիմաց՝ 90» բանաձևով։ «Ազատ արձակված զինծառայողները ՌԴ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժման և վերականգնման նպատակով կտեղափոխվեն Մոսկվա։ Բոլոր ազատվածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժհոգեբանական օգնություն»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։                
 

Ոտնձգությունները լրջորեն ազդում են լրագրողների հոգեկան առողջության և իրենց աշխատունակության վրա. Լրագրողներիի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Թիմ Դոուսոն

Ոտնձգությունները լրջորեն ազդում են լրագրողների հոգեկան առողջության և իրենց աշխատունակության վրա. Լրագրողներիի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Թիմ Դոուսոն
31.07.2023 | 17:01

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ) ևս միացել է Լրագրողների Եվրոպական ֆեդերացիայի (EFJ) և Հայաստանի Ժուռնալիստների միության (ՀԺՄ) հայտարարություններին:

Լրագրողներիի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Թիմ Դոուսոնն ասել է. «Սոցիալական ցանցերում ոտնձգությունները լրջորեն ազդում են լրագրողների հոգեկան առողջության և իրենց աշխատունակության վրա: Հայաստանի կառավարության նախարարները պետք է դատապարտեն այս հարձակումները և աշխատանքներ տանեն որպեսզի լրագրողներն ազատություն ձեռք բերեն իրենց աշխատանքը կատարելու համար»:

Հիշեցնենք, որ այսօր Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) միացել էր Հայաստանի Ժուռնալիստների միության (ՀԺՄ) հայտարարությանը՝ դատապարտելով Հայաստանի կառավարության աջակիցների կողմից սոցիալական ցանցերում և որոշ առցանց լրատվամիջոցներում Ղարաբաղում լարված իրադարձությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո սկսած վիրավորանքների և ոտնձգությունների արշավը:

«Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հրապարակայնորեն դատապարտել այդ սպառնալիքները և պատասխանատվության ենթարկել ու պատժել մեղավորներին: Մահվան և ֆիզիկական բռնության սպառնալիքների թիրախ են դարձել որոշ մարդիկ, այդ թվում՝ լրագրողներ Անի Գևորգյանն ու Հռիփսիմե Ջեբեջյանը:

Ժուռնալիստների միությունը դատապարտել է կառավարությանը մոտ կանգնած ակտիվիստների և որոշ պետական պաշտոնյաների կողմից կազմակերպված կանխամտածված հարձակումը: Հայաստանի ժուռնալիստների միությունը նաև մեղադրել է վարչապետին՝ ատելության այդ առցանց քարոզարշավը խրախուսելու մեջ: Միությունը հարցը փոխանցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին:

«Լրագրողներն աշխատում են իրական տեռորի պայմաններում,- ասել է ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը,-«Նրանք իսկապես վտանգի տակ են»:

Լրագրողների Եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեսը կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ հրապարակայնորեն դատապարտել այդ սպառնալիքները և բացահայտել, հետապնդել և պատժել մեղավորներին, հատկապես, եթե նրանք պետական իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչներ են»,- ասված է հայտարարության https://europeanjournalists.org/blog/2023/07/31/armenia-the-government-must-put-an-end-to-online-harassment-of-journalists/?fbclid=IwAR3-zDR0ITqQWeyrlyBQNBPMAu_7FsDcsNs4f6tpKhmlQoIK46HcCUNF-Oo մեջ:

Դիտվել է՝ 2797

Մեկնաբանություններ