Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ՈՒկրաինայի հետ ռազմագերիների փոխանակման մասին՝ «90-ի դիմաց՝ 90» բանաձևով։ «Ազատ արձակված զինծառայողները ՌԴ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժման և վերականգնման նպատակով կտեղափոխվեն Մոսկվա։ Բոլոր ազատվածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժհոգեբանական օգնություն»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։                
 

Հայաստանը Շվեյցարիայում կմասնակցի ՈՒկրաինայի հարցով «խաղաղության գագաթնաժողովին», ավելի ճիշտ, հակառուսական խառնաժողովին

Հայաստանը Շվեյցարիայում կմասնակցի ՈՒկրաինայի հարցով «խաղաղության գագաթնաժողովին», ավելի ճիշտ, հակառուսական խառնաժողովին
14.06.2024 | 22:18

Իսկ ո՞վ էր կասկածում…


Հայաստանի «Անվտանգության խորհուրդ» կոչված պարազիտ կառույցի քարտուղար, Նիկոլ հայադավի ոհմակի կարկառուն ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը վաղը՝ հունիսի 15-ին, կմեկնի Շվեյցարիա, որտեղ կմասնակցի ՈՒկրաինային նվիրված և, ըստ էության, հակառուսական ուղղվածություն ունեցող «խաղաղության գագաթնաժողովին»:
«Պարազիտ կառույցի», որովհետև ունենք Անվտանգության խորհուրդ, բայց չենք ունեցել ու չունենք անվտանգություն, ընդ որում, ոչ թե մեկ, այլ բազմաթիվ առումներով: Նույնը կարելի է ասել Հայաստանի «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածի վերաբերյալ, ի՞նչ է, Հայաստանում ազգային անվտանգությու՞ն կա, ապահովվա՞ծ է մեր ազգային անվտանգությունը:
Շվեյցարիա այցից հետո Արմեն Գրիգորյանը, ԶԼՄ- ների հրապարակումների համաձայն, մեկնելու է Փարիզ, որը, նկատենք, հատկապես վերջին շրջանում հայտնի է իր հակառուսական թունդ քաղաքականությամբ, և այդ առումով փորձում կամ ձգտում է նույնիսկ, ինչպես ասում են, պապից (տվյալ դեպքում՝ ԱՄՆ- ից) ավելի կաթոլիկ երևալ:
ՈՒկրաինայի կամ Զելենսկու կողմից հրավիրված, ընդհանուր առմամբ, շուրջ 160 պետություններից և կազմակերպություններից շուրջ 90 երկիր գրանցել է իր մասնակցությունը Շվեյցարիայում ՈՒկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովին, սակայն բացառված չէ, որ վերջնարդյունքում մասնակիցների թիվը լինի 90- ից պակաս:
Համաժողովին, ԶԼՄ- ների տվյալներով, հրաժարվել են մասնակցել, օրինակ, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Մեքսիկան, Բրազիլիան, Նիկարագուան, Կամբոջան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և այլ պետություններ: Գագաթնաժողովը տեղի կունենա Նիդվալդեն կանտոնում (տարածքային դաշնային միավոր), Լյուցերն քաղաքից ոչ հեռու գտնվող Բյուրգենշտոկ հանգստավայրում հունիսի 15- 16-ը:
Նշենք նաև, որ հակառուսական ընդգծված քաղաքական ուղեգիծ ընտրած Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը հունիսի 4-ին հեռախոսազրույց են ունեցել Շվեյցարիայում ՈՒկրաինայի հարցով գագաթնաժողովի վերաբերյալ: Ստուբն ավելի վաղ ասել էր, որ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով աշխատում է Շվեյցարիայի գագաթնաժողովին «որքան հնարավոր է շատ» մասնակիցների ներգրավման ուղղությամբ:
Ֆինլանդիայի նախագահի և Նիկոլ հայադավի հեռախոսազրույցը վերաբերել է նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային դինամիկային, այսինքն՝ Հայաստանը մաս- մաս Ադրբեջանին հանձնելուն (Նիկոլ հայադավի և իր ոհմակի կողմից Տավուշում չորս բնակավայրի, դրանց և ոչ միայն դրանց տարածքների հանձնումն Ադրբեջանին պետական դավաճանության ընդամենը հերթական, բայց ոչ վերջին փուլն է), մեր երկիրն ավելի խոցելի դարձնելուն, ի վերջո, Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելուն: Սա, իհարկե, «լավագույն» դեպքում, եթե Նիկոլ հայադավի և իր ոհմակի քաղաքականության հետևանքով իրականություն չդառնա Ադրբեջանի կողմից հայերիս մի նոր ցեղասպանությունը:
Ստուբի և Նիկոլ հայադավի հեռախոսազրույցի ընթացքում, օդում կախված լուրերի համաձայն, անդրադարձ է եղել նաև Վրաստանում վերջին շրջանի իրադարձություններին և առաջիկա հնարավոր զարգացումներին: Դատելով ամենից, Ստուբը և Նիկոլը լիուլի բամբասել են Արևմուտքի շահերին և հակառուսական, հակամարդկային, հակաաստվածային քաղաքականությանը հակառակ քաղաքական ուղեգիծ ընտրած Վրաստանի ղեկավարությունից:
Բնականաբար, հարց է առաջանում, թե ինչու Շվեյցարիա չի մեկնում հենց ինքը՝ Նիկոլ հայադավը, որը նման համաժողովների գիրկը նետվելու բուռն ցանկություն, Մակրոնի, Շոլցի, Թրյուդոյի և հակառուսական ճամբարում գտնվող այլ պետությունների ղեկավարների հետ շփվելու առիթը բաց չթողնելու սովորություն ունի, այլ այնտեղ է ուղարկում ԱԽՔ- ին: Այս առումով նախ չմոռանանք Հայաստանում ներքաղաքական լարված իրավիճակը, Նիկոլ հայադավը հավանաբար զգում է իր և իր ոհմակի իշխանությանը սպառնացող ինչ- որ վտանգ, ընդ որում, պարտադիր չէ, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից:
Հիշենք նաև, որ Ռուսաստանի արտաքին թշնամիներից բրիտանական ՄԻ- 6- ի ղեկավար Ռիչարդ Մուրի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Արմեն Գրիգորյանը Հայաստանում իրականում ավելի մեծ դերակատարում ունի, քան դա բխում է Անվտանգության խորհրդի քարտուղարի կարգավիճակից:
Ի վերջո, հաջորդ պատճառը կարող է լինել նրա խորամանկ քաղաքականությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններում, որին, ի վերջո, մի օր հանդիպելու է, և որքան էլ փորձի խուսափել նրա աչքերին ուղիղ նայելուց, չի ստացվելու, և ինքը գիտի այդ մասին: Անձամբ Շվեյցարիա չմեկնելը կարող է Նիկոլի համար յուրօրինակ ալիբի լինել մոտավորապես այս իմաստով՝ ինչպես գիտեք, ես չեմ գնացել, բայց հրավիրել էին, դե չէի կարող գոնե մեկին չուղարկել:
«Իմ տեսանկյունից, այս համաժողովը բանակցային ուղու առաջխաղացման հակառակ ճանապարհն է,- շուրջ մեկ շաբաթ առաջ «ՌԻԱ Նովոստի»- ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը:- Ըստ էության, Շվեյցարիայում կհավաքվեն այն երկրները, որոնք պատրաստ են աջակցել ՈՒկրաինայի հետագա ռազմականացմանը: Իրերն իրենց անուններով անվանենք։ Ահա թե ինչի մասին է լինելու Շվեյցարական համաժողովը, որքան էլ նրանք փորձեն դա այլ կերպ ներկայացնել»:
Բեռնում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Վլադիմիր Խոխլովն ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել էր, որ խաղաղության գագաթնաժողովի կազմակերպիչների կողմից ինտենսիվորեն առաջ քաշվող գաղափարը ՌԴ- ի համար անընդունելի է, քանի որ խոսքը գնում է ոչ կենսունակ «խաղաղության բանաձևի» մշակման հերթական տարբերակի մասին, որը հաշվի չի առնում ռուսական շահերը: Կրեմլում հայտարարել են, որ առանց Ռուսաստանի մասնակցության, ուկրաինական հակամարտությունից դուրս գալու ուղիներ փնտրելը բացարձակապես անտրամաբանական է և անհեռանկարային։

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6078

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ