«Էրդողանը ռազմական հանցագործ է, որը սպանում է անմեղ քրդերին Սիրիայի սահմանին և փորձում է մերժել Լիբանանից Իրանի հրահանգով հարձակված ահաբեկչական կազմակերպության դեմ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»,- գրել է X-ի իր միկրոբլոգում Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը: Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխան հայտարարության մեջ «անհարգալից» է որակել այս գրառումը, որը «կարող էր անել միայն ցեղասպանության մեջ մեղադրվող պետության պաշտոնյան»։               
 

Գործնականում նիկոլ փաշինյանը, իր անձնական ռեպրեսատորների միջոցով ամենաիսկական պատերազմ է սկսել հայության դեմ

Գործնականում նիկոլ փաշինյանը, իր անձնական ռեպրեսատորների միջոցով ամենաիսկական պատերազմ է սկսել հայության դեմ
15.06.2024 | 08:45

Նիկոլի գեստապոյա-ֆաշիստական, հակահայ ու պարզապես մարդատյաց ռեժիմը արդեն ոչ միայն ամբողջովին արյան, այլև լրիվ մառազմի մեջ է:

Եղկելի ռեժիմի քարոզչական ամենաճղճիմ հանձնարարականները կատարող (զ)րատվամիջոցի (անվանումն էլ չեմ ուզում նշել), ներկայացուցիչը ինչ-որ անհեթեթություններ է դուրս տալիս այն մասին, թե հունիսի 12-ին կոչ է արվել ոչ ավելի, ոչ պակաս՝ գրոհել (գրողը տանի՝ գրոհել) ԱԺ-ն:

Ոչինչ, որ դեպքի վայրում տասնյակ լրագրողներ, լրատվամիջոցներ, հազարավոր քաղաքացիներ, տասնյակ մենթական օպերներ, մի էդքան էլ ԱԱԾ-ական ողորմելի լրտեսներ են եղել, ու ոչ մեկը նման բան չի ֆիքսել: Գիտե՞ք, թե ինչու: Որովհետև նման բան չի եղել: Նման կոչ չի հնչել:

Ես դա վկայում եմ, որպես տեղում եղած բազմաթիվ հայրենակիցներից մեկը:

Հետո, ոչ պակաս ճղճիմ մեկ այլ (զ)րատվամիջոց, ուրիշ բան չգտնելով, Գեղամ Մանուկյանից է «կախ ընկնում», տվյալ դեպքում՝ մեքենայի ամրագոտուց, թե՝ այն կապված չի եղել: Լավ, ասենք, Գեղամ Մանուկյանին կալանավորեցիք կամ տուգանեցիք՝ ամրագոտին չկապելու համար: Բայց Էդքան ողորմելի՞...

Հետո մի հաստիքային «ականջ կտրեմ, լեզու կտրեմ» երեսփոխան ունեն ՔՊ-ոենք: Սա է ավել-պակաս դուրս տալիս Բագրատ սրբազանի հասցեին, թե բա՝ մահափորձ են ուզում անել պետական պաշտոնյաների վրա...

Տո լավ է, գնա սառույցով կանեփաջուր խմիր, գիտակցության արի, եթե առհասարակ դա հնարավոր է (նկատի ունեմ գիտակցության գալը):

Էնտեղ ինչ-որ տուֆտա «գործ» են ուզում սարքել Վայոց ձորի դաշնակցականների վրա...

***

Իսկ էդ ամբողջ ընթացքում հարուցվել է 0 քրեական գործ՝ արդեն 1 ամսից ավելի խաղաղ ցույցերի մասնակից, անզեն քաղաքացիների վրա ոստիկանական հանդերձանքով ստահակների հարձակումների, խոշտանգումների, Աժ պատգամավորի վրա 30 հոգով հարձակվելու և ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու (ԱԺ-ն անգամ վերաբերմունք չի արտահայտել այդ աղաղակող վայրենության ու բացահայտ հանցագործության վերաբերյալ), լրագրողների մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու, ֆիզիկական բռնություն գործադրելու ակնհայտ փաստերով: Զրո քրեական գործ, ոչ մի քննություն:

Մենակ թեթևակի տուֆտել են, թե պատգամավորի վրա կարմրաբերետ «գալավարեզների» ոհմակային հարձակման փաստով... 1 անձի նկատմամբ... «ծառայողական քննություն» է արվում: Կարճ ասած՝ պաշտոնապես ձեռ են առել իրենց էշ խելքին:

Ոչ մի վարույթ, գործ չկա Աբրահամ Գասպարյանին հոշոտելու հետ կապված: Ոչ մի քննություն, 20 րոպեում հայ մարդկանց վրա 25-30 նռնակ նետելու վայրենության վերաբերյալ:

***

Հարց` ի՞նչ են անում:

Պատասխանի հնարավոր տարբերակ` երկիրը ներսից կատաստրոֆիկ պայթյունի են տանում, որովհետև էս ծավալի ու էս աստիճանի աղաղակող ապօրինությունները, ենիչերիությունները, հարձակումները, հարյուրից ավելի հայ մարդկանց հոշոտելը, խեղելը, արյուն թափելը տրամաբանորեն ու բնականորեն հանգեցնելու են դրան:

Գործնականում նիկոլ փաշինյանը, իր անձնական ռեպրեսատորների միջոցով ամենաիսկական պատերազմ է սկսել հայության դեմ: Հայաստանում այժմ իրականացվում է ամենաիսկական հետապնդում՝ պայմանավորված մարդկանց ազգային պատկանելությամբ, կրոնական ու քաղաքական հայացքներով:

***

Ես չգիտեմ, թե «Սրբազան պայքարն» ինչ վերադասավորումների կգնա: Բայց ակնհայտ տեսնում եմ, որ փաշինյանական ռեժիմը գործնականում պատերազմ է սկսել Հայաստանի քաղաքացիների դեմ՝ ունենալով ԱՄՆ երկերեսանի ու կեղծավոր իշխանությունների սրիկայական հովանավորությունը, թուրքական ու ադրբեջանական ցեղասպան և ոճրագործ կառավարիչների բացարձակ աջակցությունը:

Չգիտեմ նաև, թե ով ինչ հետևություններ կանի: Բայց որ հետևանքները իրենց երկար սպասել չեն տա, դժվար չէ կանխատեսել:

էսքան բան:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1620

Մեկնաբանություններ