Բագրատ Սրբազանը դիմել է ԱԱԾ-ին` օրեր շարունակ «Զվարթնոց» օդանավակայանի չեզոք գոտում հացադուլ անցկացնող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին անձամբ հանդիպելու համար: «Մեր աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լեո Նիկոլյանին և հրապարակավ դիմում եմ ԱԱԾ-ին` թույլ տալ Լեոյին հանդիպելու ու համոզելու, որ վերադառնա Փարիզ և արդեն կազդուրված հետ գա Հայաստան»,- ասել է Սրբազանը: