«Որքան երկար տևի ուկրաինական ճգնաժամը, այնքան Եվրոպային և աշխարհին ավելի մեծ վնաս կհասցվի»,- Ֆրանսիա իր այցի կապակցությամբ Չինաստանի կառավարության կայքում և ֆրանսիական Le Figaro պարբերականում գրել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինը։ Ըստ Ֆրանսպրեսի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավոր առաջնահերթությունը Սի Ծինպինի Փարիզ այցի ընթացքում լինելու է վերջինիս զգուշացնելը, թե որքան վտանգավոր է Ռուսաստանին ՈՒկրաինայի դեմ պատերազմում աջակցելը։               
 

Նիկո՛լ, այս տարածքներն Ադրբեջանը Հայաստանին ինչու՞ հետ չի տալիս

Նիկո՛լ, այս տարածքներն Ադրբեջանը Հայաստանին ինչու՞ հետ չի տալիս
27.04.2024 | 08:55

Մինչ դավաճան քայլիստների թայֆան և նրանց սպասարկողները հանրությանը մոլորեցնում և մանիպուլացնում են, թե բա Նիկոլը Հայաստանի հողերից մի կտոր չի տալիս Ադրբեջանին և դա Ադրբեջանի հողերն են ու նմանատիպ այլ հիմարություններով կերակրում քաղաքականապես անգրագետ և պատմություն չիմացող քայլիստների դավաճանախմբին երկրպագող զանգվածին՝ սեփական խայտառակ պարտությունը որպես հաղթանակ, փոխզիջում և արժանապատիվ կապիտուլյացիա ներկայացնելով, պաշտոնական Բաքուն նախագահի մակարդակով «երեք մատի կոմբինացիա» է ցույց տալիս հայ ժողովրդին բացահայտ ասելով, որ մի միլիմետր հետ չի տալու Հայաստանից գրավված տարածքներից, որոնց 90 տոկոսը Բաքուն Հայաստանից գրավել կամ ստացել է որպես նվեր Նիկոլ Անհողի կառավարման ժամանակ:
Այսպես, Նիկոլի հողանվիրությունը որպես փոխզիջում ներկայացնողները կարո՞ղ են ասել, թե Նիկոլի կողմից Ադրբեջանին նվիրված 4 գյուղերի տարածքների դիմաց Բաքուն ի՞նչ է զիջել Հայաստանին:
Փոխզիջում բառը նշանակում է, որ մեր կողմից ինչ-որ բան զիջելու դիմաց հակառակ կամ թշնամի կողմը՝ Ադրբեջանը, ինչ-որ բան դրա դիմաց զիջում է մեզ:
Ի՞նչ է զիջել Բաքուն Հայաստանին:
Պատասխանը շատ պարզ է՝ ՈՉԻՆՉ:
Ստացվում է, փոխզիջումների մասին բարձրաձյանողները ԿԵՂԾՈՒՄ են իրականությունը, մանիպուլացնում մասսաներին, քանի որ այս պարագայում միայն Հայաստանն է զիջում, ու դա անում է 3,5 տարի անընդմեջ:
Ներկայացված քարտեզներում կարմիր գույնով պատկերված տարածքները Ադրբեջանի կողմից Հայաստանից օկուպացված տարածքներն են՝ Բերքաբերի տարածքները, Արծվաշենը, որոնք մենք կորցրել ենք արցախյան առաջին պատերազմի ժամանակ և Նիկոլի օրոք կորցրած՝ Սոթք-Խոզնավար, Տեղ գյուղի, Իշխանասարի, Սև լճի, Ջերմուկի, Ներքին Հանդի և այլ տարածքները:
Համոզված եղեք՝ Նիկոլը ՈՉԻ՛ՆՉ հետ չի ստատնալու, ՈՉԻ՛ՆՉ, քանի որ ինքը ոչնչություն է և Բաքուն երբևէ նրա հետ ոչինչ չի բանակցել ու չի բանակցելու:
Բաքուն իր կողմից ծեծված Նիկոլից ստանում է այն, ինչ ցանկանում է և դրա դիմաց ոչինչ չի տալու Նիկոլ հանդուրժող հայ ժողովրդին:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1289

Մեկնաբանություններ