«Որքան երկար տևի ուկրաինական ճգնաժամը, այնքան Եվրոպային և աշխարհին ավելի մեծ վնաս կհասցվի»,- Ֆրանսիա իր այցի կապակցությամբ Չինաստանի կառավարության կայքում և ֆրանսիական Le Figaro պարբերականում գրել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինը։ Ըստ Ֆրանսպրեսի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավոր առաջնահերթությունը Սի Ծինպինի Փարիզ այցի ընթացքում լինելու է վերջինիս զգուշացնելը, թե որքան վտանգավոր է Ռուսաստանին ՈՒկրաինայի դեմ պատերազմում աջակցելը։               
 

Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-8

Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-8
23.04.2024 | 13:40

Իրավապահ համակարգի քաղաքական պոռնիկներին՝ սա հաղորդում է հանցագործության մասին

(սկիզբը` այստեղ)

Նիկոլը՝ Սատանայի ծառան, Հայաստանի և հայերիս թիվ 1 ներքին թշնամին, ՔՊ- ական և ոչ ՔՊ- ական իր ոհմակի հետ միասին, հայ ոստիկանի համազգեստ հագած ենիչերիների ներգրավմամբ, բազմահազարամյա, աստվածային ու սրբազան մեր Հայրենիքը մեր աչքերի առջև հանձնում է Ադրբեջանին՝ խորամանկորեն, նենգորեն, քայլ առ քայլ, փուլ առ փուլ թուլացնելով Հայաստանի դիրքերը, դիմադրելու, պաշտպանվելու կարողությունները: Այս գործընթացը նման է աստիճանաբար թմրելով մահացու նիրհի, երբ միանգամից չէ, քչերն են նկատում մեզ վերջնարդյունքում սպասվող կործանումը:

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը սկզբում, իր ոհմակի հետ միասին, երկու փուլով Արցախի Հանրապետությունը հանձնեց մեր արտաքին թշնամուն. 2020 թ.՝ պետական դավաճանության բազմաթիվ դրվագներով հատկանշվող պարտվողական պատերազմով, այնուհետ Արցախին Հայաստանի ռազմական օգնությունից զրկելով, հետո սադրանքով, հայադավ հնարքներով իր հանցակցի՝ «բարեկիրթ» եղբայր Ալիևի հետ միասին Բերձորի (Լաչինի) միջանցքի շրջափակմանը և Արցախի հյուծմանը հասնելով, համապատասխան միջոցներ ձեռնարկելու փոխարեն, ՄԱԿ-ի ԱԽ-ում կապիկություններ անելով, որ ԱՀ շրջափակումը շարունակվի, Արցախի Հանրապետությունը պաշտոնապես Ադրբեջանի տարածք հայտարարելով, ի վերջո, Արցախի ամբողջական կորստին հասնելով, ինչով Հայաստանի դիրքերն ու թշնամուց պաշտպանվելու կարողություններն էապես թուլացան:

Նիկոլը և իր ոհմակը հընթացս, դարձյալ պետական դավաճանությամբ, ռազմավարական նշանակության բարձունքներ ու տարածքներ հանձնեցին Ադրբեջանին Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում դե ֆակտո, առանց փաստաթղթերի: Հայաստանի դիրքերը, դիմադրելու, պաշտպանվելու կարողությունները դարձյալ թուլացան:

Հիմա հայկական բնակավայրերը լկտիաբար ադրբեջանական համարելով և արհամարհելով, անտեսելով հրապարակայնորեն ներկայացված ու հակառակն ապացուցող պատմական և իրավական փաստերն ու փաստարկները, Նիկոլն, իր ոհմակի հետ միասին, Տավուշի սահմանագոտում հայկական չորս բնակավայր ու դրանց տարածքները հանձնում է Ադրբեջանին, Գառնիկ Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին հերոսացրած մեր արյունարբու թշնամիներին, որ Ադրբեջանը դրանով Հայաստանի վրա ազդելու, ճնշելու, թելադրելու լիովին բավարար լծակներ ձեռք բերելով, Հայաստանին տարածքային զիջումների նորանոր պահանջներ ներկայացնի, պահանջները չկատարելու դեպքում զորքերն առաջ գան ու սպանեն տավուշցիներին, երևանցիներին ու մյուսներին:

Ահա թե ինչ է անում Նիկոլն իր ոհմակի հետ միասին, որոնց պետական դավաճանությունը հիմնավորող ու հրապարակայնորեն ներկայացված բազմաթիվ փաստերը, նույնիսկ հանցագործության մասին հաղորդումները իրավապահ համակարգի քաղաքական պոռնիկներն առ այսօր հանցավորաբար անտեսում են՝ վաղուց արդեն դառնալով պետական դավաճանների ոհմակի հանցակից և վաստակելով իրենց ԴԱԺԱՆԱԳՈՒՅՆ, բայց ԱՐԴԱՐԱՑԻ պատիժը:

Հայաստանի արտգործնախարարության պաշտոնականհաղորդագրության համաձայն, «Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով»:

Կրկնում և պնդում ենք, որ միջհանրապետական սահմանն իրավաբանորեն հիմնավորված չէ, ապացույցները՝ թե՛ Հայաստանի առաջին հանրապետության 1918-1920 թթ. քարտեզը, թե՛ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության 1926 և 1939 թթ. քարտեզները:

Երկրորդ. եթե խոսքը Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու մասին է, ապա երբ Ադրբեջանը Հայաստանին չի հանձնել Արծվաշենը, Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում Հայաստանի այն տարածքները, որոնց ապօրինաբար տիրացել է 44- օրյա պատերազմից հետո, ոչ էլ նույնիսկ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթով հանձնառել է դրանք վերադարձնել, հայկական բնակավայրերն ու դրանց տարածքները թշնամուն հանձնելը, սահմանագոտում մեր առաջին պաշտպանական բնագիծը կորցնելը, փլուզելը ոչ այլ ինչ են, եթե ոչ պետական դավաճանություն: Մանավա՛նդ, որ չլուծված են մնում նաև մյուս խնդիրները՝ գազամուղի, ճանապարհի, Բերքաբերի (Ջողազի) ջրամբարի, ջրի…

Ըստ ԱԳՆ հայտարարության, «Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով»: Եթե խոսքը Ալմա Աթայի հռչակագրով առաջնորդվելու մասին է, ապա նշված հռչակագրում ու կից արձանագրությունում ուրիշ բաներ էլ են գրված, ներառյալ՝ Արցախի վերաբերյալ, որոնց առաջիկայում դեռ հանգամանորեն կանդրադառնանք, սակայն Նիկոլը և իր ոհմակը դրանք միտումնավոր, դավաճանաբար անտեսել և անտեսում են հօգուտ Ադրբեջանի:

Այժմ Տավուշում, հայ- ադրբեջանական սահմանագոտում «հայկական» կողմը (ազգանվան «յան» վերջածանց ունեցող ամեն մեկին հայ չհամարել) շարունակում է ականազերծման աշխատանքները, որպեսզի դրանից հետո թշնամին հնարավորություն ստանա առաջ գալու ու տիրելու Ներքին Ոսկեպարին (ադրբեջանական անվանումը՝ Աշաղը Ասկիպարա), նախկին Բաղանիսին (Բաղանիս Այրում) ու հայկական մյուս երկու բնակավայրերին, և դրանով իսկ իրականություն դառնա Ալիևին Նիկոլի խոստացածը, այսինքն՝ առաջին փուլում հայկական չորս բնակավայրի, դրանց տարածքների վաճառքի կամ նվիրատվության գործարքն իրականություն դառնա;

Ընդ որում, ականազերծման աշխատանքները խորամանկորեն կատարվում են խորքից՝ Ադրբեջանին հարող հատվածից, որպեսզի ականազերծմանն ընդդիմացող տավուշցիները և Երևանից, Հայաստանի այլ մարզերից այնտեղ գնացած հայրենասեր հայերը խոչընդոտելու հնարավորություն չունենան (ականազերծողներին հնարավոր չէ հասնել առանց ականապատված տարածքով անցնելու): Սրան գումարած՝ ենիչերիները պատ են կազմել ընդդիմացողների առջև, ինչպես նաև փորձում են բռնել ու թույլ չտալ (https://www.facebook.com/anna.oganezova.56/videos/936690791573664 , https://www.facebook.com/100006572677382/videos/422991803677207 ), որ իրենց շղթան հաղթահարած անձինք հասնեն ականազերծողներին ու թույլ չտան շարունակել ականազերծման աշխատանքները:

Ալիևին Նիկոլի խոստացածի երկրորդ փուլում ևս չորս բնակավայրի հանձնում է, այդ թվում՝ Արարատի մարզում հայկական Տիրգրանաշենի:

Երբ Հայաստանի «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածը վերածվել է Նիկոլի կամ թշնամու անվտանգության ծառայության ու վաղուց չի կատարում իր դերը և առաքելությունը, երբ ոստիկանները վերածվել են ներքին և արտաքին թշնամուն ծառայող ենիչերիների բանակի, Նիկոլի ու նրա ոհմակի հրամանները կուրորեն կատարող գործիքի, որոնց համար միևնույն է, թե վերոնշյալ չորս գյուղն իրենց տարածքներով թշնամուն հանձնելուց հետո ինչ է լինելու, երբ բացեիբաց ասում են, որ իրենք վերադասի հրամանները կատարողներ են, և թե հետագայում ինչ կարող է լինել եկեղեցու հետ, իրենց գործառույթների մեջ չի մտնում, կոչ եմ անում բոլոր հայերին միավորվել ու վերականգնել դեռ տարիներ առաջ տապալված սահմանադրական կարգը:

Հայերիս չափազանց քիչ ժամանակ է մնացել. ԱԳՆ վերոնշյալ հայտարարության համաձայն, «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի» 8- րդ հանդիպման («ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ») հանդիպման արդյունքում հանձնաժողովները «Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն- նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը» (ընդգծումը՝ մերը):

Այսպիսով՝ ստորագրումը ոչ թե մայիսի 15- ին է նախատեսված, այլ մինչև մայիսի 15- ը, այսինքն՝ կարող է լինել նաև մինչ այդ ցանկացած օր: Ավելին. ըստ ԱԳՆ նույն հայտարարության, կողմերը «Համաձայնել են նաև, որ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը, Արձանագրություն- նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված»: Սա նշանակում է, որ Արձանագրության- նկարագրության համաձայնեցումից ու ստորագրումից հետո, որը կարող է լինել նաև մինչև մայիսի 15- ը, սահմանազատումն արդեն կհամարվի կատարված փաստ և ադրբեջանցիները շատ արագ հնարավորություն կստանան զբաղեցնել հայկական տարածքները, որոնցից այլևս երբեք, երբեք ինքնակամ դուրս չեն գա:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ