Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Վե՛ր կացեք, հայեր

Վե՛ր կացեք,  հայեր
29.04.2024 | 11:01

Վե՛ր կացեք բոլոր տեղերից, որտեղ որ կաք։

Վե՛ր կացեք, եթե քնած եք, եթե արթուն եք։

Վե՛ր կացեք, եթե անգամ՝ անհնար է թվում վեր կենալը, եթե ամենօրյա հոգսերի բեռը ձեզ ստիպում է խճճվել ու կորչել կյանք կոչվող բարդություններում, եթե հիվանդ եք նույնիսկ, և ձեզ թվում է, թե ձեր կյանքի վերջին օրերն եք ապրում… վե’ր կացեք։

Վե՛ր կացեք Հայաստանում, սփյուռքում, ամենուր։

Վե՛ր կացեք՝ քաղաքամայր կոչվող Երևանում, որովհետև ավելի բարձր պիտի լինի պատասխանատվության ձեր աստիճանը։

Վե՛ր կացեք։

Վե՛ր կացեք, վերջին ճակատամարտն սկսվել է և այն անցնում է Տավուշի որբացած եկեղեցիների Սուրբ Խորաններով, Կիրանց գյուղի սրտով ու ձգվում է մինչև Ծիծեռնակաբերդ ու Եռաբլուր։

Վե՛ր կացեք։ Սա տեսակի գոյատևման սրբազան կռիվ է։

Թշնամին բազմատեսք է ու բյուր։ Նա սողոսկել է մեր մեջ, գրավել է ներսից, տիրացել է Երկրիս գահին ու ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան, ներսից էլ քանդում է մեզ, խզում կապերը, իրար նկատմամբ՝ թշնամացնում բոլորիս, նսեմացնում դարավոր արժեքները, հրաժարվում հայրենիքից ու հողը տալիս ոխերիմ թշնամուն։

Նա, այդ հայտնի ստահակը իր տիկնոջ հետ արդեն խելագարեցրել է բոլորիս, մեր կյանքը դարձրել է էժանագին կրկես, որտեղ մերկանում են իրենք ու մերկացնում բոլորիս։ Բավ է նստեք ու ականատեսը լինեք մեր հոգևոր ու ֆիզիկական անկումների։ Այն ինչ սկսվեց Արցախում, ավարտվելու է Երևանի քո բնակարանով, իսկ երբ Հայրենիք չունենաս, այդ արհավիրքը հասնելու է քեզ Լոս Անջելեսում, Փարիզում, Մոսկվայում։ Եվ, ինքդ քեզանից էլ չես փախչի, և պատսպարվելու տեղ էլ չես ունենա, որովհետև նրանք ավերում են քո հոգու հպարտության վերջին պատառիկները, որոնց հետևում դու քեզ դեռևս մարդ ես զգում։

Աստված նշաններ է տալիս քեզ, տալիս է առաջնորդողների ու նվիրյալների։

Քեզ մնում է դուրս գալ վախի ու եսասիրության քո անձնական խորխորատներից։

Վե՛ր կաց։

Դավիթ ՎԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1277

Մեկնաբանություններ