ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Մարդկային գիտակցության մանիպուլյացիայի 10 մեթոդները

Մարդկային գիտակցության մանիպուլյացիայի 10 մեթոդները
13.04.2024 | 06:55

Սկիզբը՝ այստեղ

Ըստ Նոամ Չոմսկու, մանիպուլյացիայի 3-րդ մեթոդը` ստեղծել դժվարություններ, ապա առաջարկել դրանց լուծման ուղիները: Այս մեթոդը կարելի է անվանել. «խնդիր-արձագանք-լուծում»:
Իշխանությունները ստեղծում են մի խնդիր, որն առաջացնում է բնակչության կանխատեսելի արձագանքը: Այնուհետև ժողովուրդն ինքն է պահանջում, որ իշխանությունները այդ հարցին լուծում տան:
Օրինակ, լրատվամիջոցներով մարդկանց տեղեկացնում են, որ քաղաքում կտրուկ աճել է հանցագործության մակարդակը, որից հետո բնակիչներն իրենք են պահանջելու անվտանգության միջոցների ուժեղացում ու իրենց քաղաքացիական ազատությունների պաշտպանություն: Կամ արհեստականորեն ստեղծում են տնտեսական ճգնաժամ, ահաբեկչական կամ տեխնածին վտանգ, որից հետո, բնակիչները ենթագիտակցորեն պատրաստ կլինեն վերացնել այս իրավիճակի հետևանքները, նույնիսկ, եթե սահմանափակվեն իրենց սոցիալական իրավունքները։

Շարունակելի

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 2455

Մեկնաբանություններ