Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Մի շատ կարևոր թեմայի շուրջ մի քանի խոսք

Մի շատ կարևոր թեմայի շուրջ մի քանի խոսք
29.04.2024 | 18:31

Ես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ եմ։ Բայց խորը հարգանք ունեմ նաև հարանվանումների նկատմամբ։ Իմ գործունեությամբ հաստատել եմ այն։
Հայ Եկեղեցին համարում եմ կարևորագույն ինստիտուտ, ոչ միայն հոգևոր, այլ նաև ազգային հարցերի համար։ Անկախ նրանից, թե ինչ տեսակետ ունենք այս կամ այն հոգևորականի հանդեպ, Եկեղեցին, որպես ազգային ինստիտուտ, խիստ կարևոր դերակատարում ունի։ Նրա շատ հոգևորականներ նվիրաբար ծառայում են մեր ազգին։ Իմ քաղաքական գործունեության ընթացքում ծանոթացել եմ նրանցից շատերի հետ։ Եվ կարող եմ փաստել, որ նրանցից շատերը անհանդուրժող վերաբերմունք են ունեցել պետության ներսում եղած բացասական երևույթների նկատմամբ, և փորձել են հայրաբար լուծել դրանք։
Այն ժամանակ, երբ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պայքարում էին հոռի երևույթների դեմ, ներկայիս իշխանության որոշ ներկայացուցիչներ «նախկինների» թիմում էին, կամ նրանց գործակալներն էին։
Կամ երբ Տեր Գրիգորը և Տեր Կյուրեղը ժողովրդին իրենց օրհնանքը, աղոթքը և աջակցությունն էին բերում ցուցարարների հետ առաջին շարքերում, շատերն այդ ժամանակվա իշխանությանն էին աջակցում։ Կամ, քանի՜սը կային, որ Արշավիր Գաբուջյանի նման ծառայում են ժողովրդին։
Այսօր էլ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է պայքարում։ Ինքը իր թեմի և մեր Հայրենիքի տերն ու ծառան է, և ճիշտ է անում, որ պայքարում է։

Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1198

Մեկնաբանություններ