Զարմանալի է, որ ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզը զարմացել է, որ ամեն ինչ լավ է, երբ որևէ հավաքական նպատակին չի հասել:
Հարգելի Արաս, իսկ Մելիքբեկյանի հետևում ո՞վ է կանգնա: Այո՛, պարտված, թուրքի դեմ ծնկած, հայերին աշխարհով մեկ խայտառակած Նիկոլ Անհողը:
Իսկ այդ կերպարն ու՞մ պետք է պաշտպանի:
Այո՛, իր նման պարտվածին:
Այս պարագայում ամեն ինչ ձախողած Մելիքբեկյանին:
Շատ զարմանալի է, որ իր շեֆի՝ Նիկոլի նման, ով «հպարտանում է մեր պատերազմում տարած պարտությամբ», Մելիքբեկյանն էլ չի հայտարարում, որ «հպարտանում է մեր ֆուտբոլային խայտառակ պարտություններով»:
Ի դեպ, զարմանալի է, որ նիկոլականները, ժեխն ու փթիրը շատ լուրջ դեմքով դեռ չեն մկկացել, որ մեր հավաքականների պարտությունների համար մեղավոր են նախկինները և հատկապես Քոչարյանը, ով հատուկ կերպարանափոխված՝ որպես խոհարար, գնում է հավաքականի ճաշարան և, օրինակ՝ լուծողական է լցնում ֆուտբոլիստների հյութերի մեջ, որ մերոնք «ցռիկ» կպնեն ու պարտվեն:
Իսկ եթե լուրջ՝ կապիտուլյանտ Նիկոլին «կապիտուլյանտ» Մելիքբեկյանն էլ է շատ:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ