ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Նիկոլ Փաշինյան. Հայ եկեղեցու պատմություն առանձին առարկայի դասավանդման մասին

Նիկոլ Փաշինյան. Հայ եկեղեցու պատմություն առանձին առարկայի դասավանդման մասին
05.11.2019 | 14:05

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերով խոսել է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի, հայ ժողովրդի պատմության մասին՝ նշելով, որ ժամանակն է դուրս գալ իներցիաներից և ստեղծել մեկ, միասնական ճշմարիտ պատմություն։ Նա նշեց, որ «Հայ եկեղեցու պատմություն» առանձին առարկայի դասավանդման վերաբերյալ քննարկում ունեցել է Հայ Առաքելական Եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ: Նրա խոսքով` այս 2 առարկաների տարանջատումը խանգարում է ընկալել հայ ժողովրդի պատմությունն ամբողջության մեջ։ «Հայ ժողովրդի պատմությունը բաղկացած է հայ եկեղեցու պատմությունից, հայոց պետականության պատմությունից, հայ մշակույթի, գիտության պատմությունից։ Սովետական Միության տարիներին հայ ժողովրդի պատմությունից հնարավորինս հանվել է հայ եկեղեցու պատմությունը։ Հայ ժողովրդի դասավանդվող պատմությունից շատ բաներ իներցիաներով մնացել է, երբ եկեղեցու պատմությունը հնարավորինս կտրված-հանված է եղել։


Հայ Առաքելական Եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ քննարկման ժամանակ խնդիր գնաց, որ Սովետական Միությունից եկած իներցիայով հոգևոր գրականությունը կամ եկեղեցու կողմից ստեղծված շատ արժեքավոր գրականությունը չի ներառվել գրականության դասագրքերում։ Մենք պետք է առաջ գնանք, պետք է մեր միասնական պատմությունն ունենանք։ Սա չի նշանակում, որ դպրոցներում պետք է մի հատ «Հայ գրականություն» դասավանդվի մի հատ էլ Հայ Առաքելական Եկեղեցու պատմության կողմից ստեղված գրականություն, դա ճիշտ չէ»,- ասաց նա։ Վարչապետի խոսքով`Խորհրդային Միության ժամանակներում մեր Առաջին հանրապետության պատմությունն էլ սև գույներով էր ներկված և հանված էր. «Հիմա ի՞նչ, այս երկրում մի հատ էլ առանձին առարկա՞ մտցնենք՝ Առաջին հանրապետության պատմություն։ Մեր ազգային-ազատագրական պայքարը շատ դեպքերում խմբագրված է ներկայացվել, մի հատ էլ ազգային-ազատագրական պայքարի դասավանդո՞ւմ իրականացնենք։ Եկեք իներցիաներից դուրս գանք, ստեղծենք մեկ, միասնական, կուռ, ճշմարիտ պատմություն, որը մեր ժողովրդի ժամանակակից պետականության և ապագայի ողնաշարը կդառնա»։ Վարչապետը նշեց, որ ճիշտ ժամանակն է, որ մենք իրոք մեր միասնական պատմությունը ստեղծենք` առանց կտրելու մեր ինքնության համար չափազանց կարևոր ինստիտուտների պատմությունից: «Այո, բոլոր ինստիտուտները այս աշխատանքում պետք է ներգրավեն, և մենք հրավիրում ենք այս աշխատանքը միասնական անել»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ եթե Հայ եկեղեցու պատմությունն առանձին է դասավանդվում, հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչու Հայոց պետականության պատմություն առանձին չի դասավանդվում, ինչու աշխարհակալության պատմությունը առանձին չի դասավանդվում և այլն:


Անդրադառնալով «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Հայոց գրականություն» առարկաները բուհական համակարգում պարտադիր չլինելուն, վարչապետը նորից հարց բարձրացրեց, թե օրինակ` Հարվարդի համալսարանում անգլերենը և ԱՄՆ պատմությունը պարտադիր առարկա են, Քեմբրիջի համալսարանում Մեծ Բրիտանիայի պատմությունը պարտադիր է, Սորբոնի համալսարանում՝ ֆրանսերենը և Ֆրանսիայի պատմությունը պարտադիր են: Նա նշեց, որ չի ստուգել այդ հարցերը, սակայն եթե պարզվի, որ այդ համալսարանում այդ պետությունների պատմությունները և լեզուները պարտադիր առարկաներ են, դա չափանիշ է մեզ համար, իսկ եթե պարզվի այդպես չէ, մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում:
Վարչապետը նկատեց, որ ոչ ոք հարց չի բարձրացնում, որ Հայաստանում մասնագիտական գրականության մեծ մասն օտար լեզուներով են, բուհական հայերեն դասագրքերը շատ քիչ են: «Լուսանցք մղված մարդիկ, որոնք հավաքվում, մտնում են մարզեր, չեն կարողանում մի քաղաքացու ստորագրություն ստանալ աջակցության համար, հիմա հայ ժողովրդից պաշտպանում են հայոց լեզուն, որովհետև այսօր կառավարությունը հայ ժողովրդի կառավարությունն է, ՀՀ քաղաքացիների քվեն ստացած կառավարություն է, այդ ումից եք հայոց լեզուն պաշտպանում, մեզնի՞ց: Կան մարդիկ, որ ուզում են մեզ պահել կոռուպցիայի և այդ կարգի հետնախորշերում, սակավագիտությունը դարձնել ապրելակերպ, իսկ մենք ուզում ենք կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ: Հիմա էլ նոր թրենդ է ի հայտ եկել, որտեղ ինչ-որ մեկը ստանդարտից, քառակուսուց դուրս ստեղծագործական աշխատանք է անում, կպցնում են` սատանիստներ, իսկ մեկը կարա՞ բացատրի, թե ինչ է դա»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանում կան նաև հեթանոսներ: «Այսպես կամաց-կամաց կհասնենք ինկվիզիցիայի, խարույկների վրա կսկսենք մարդկանց վառել նրա համար, որ նրանք ճիշտ ձևով չեն հավատում ինչ-որ ուժերի: Հայաստանի Հանրապետությունում պետք է միտքը աշխատի և չպետք է լինեն կաղապարներ»,-ասաց նա:

Դիտվել է՝ 1418

Մեկնաբանություններ