Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

Աչքը ՀՀԿ գրասենյակի վրա է

Աչքը ՀՀԿ գրասենյակի վրա է
22.01.2019 | 03:46

Նախկին ու ներկա իշխանությունների հարաբերություններում, բացի քննադատությունից, կա նաև, մի կողմից, նախկին իշխանական կապիտալը պահպանելու, մյուս կողմից, սեփականելու միտում։ Կապիտալ ասելով պետք չէ դղյակ ու գործարան պատկերացնել, խոսքը ՀՀԿ-ի «հավաքական» կապիտալի մասին է, այն է` կուսակցության կենտրոնական գրասենյակ, բոլորին հայտնի Մելիք-Ադամյան փողոցում։


Մեր տեղեկություններով` նոր իշխանությունը փորձեր է անում ՀՀԿ-ի գրասենյակը վերցնել նախկին իշխանության ձեռքից, բայց դեռ հապաղում է` սպասելով ՀՀԿ-ի համագումարին, երբ պարզ կդառնա` կուսակցությունը մնում է Սերժ Սարգսյանի ձեռքու՞մ, թե «ի պահ» է տրվում մեկ ուրիշի։ ՀՀԿ-ամերձ շրջանակներից հայտնում են, որ գրասենյակը կարող է մնալ նախկին իշխանավորներին, եթե Սերժ Սարգսյանը շարունակի կուսակցության ղեկավարումը, ինչն այս պահին խիստ հավանական են համարում ՀՀԿ-ում։ Եթե մեկ այլ անձ ստանձնի ՀՀԿ-ի ղեկավարումը, հնարավոր է խնդիրներ առաջանան շենքի պահպանման հարցում։
Այդուհանդերձ, միանշանակ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ մեծ ցանկություն ունի քաղաքական դաշտից ոչ միայն ՀՀԿ-ն վերացնելու, այլև նրա գրասենյակն ու կուսակցության` «Մելիք-Ադամյանով անցնելու» հնարավորությունը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2383

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ