Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

«Ձեր ժողովուրդը ցույց է տվել ջիհադիստների տարբեր սերունդների՝ ինչպես հաղթել խաչակիրների բանակներին: Շնորհակալություն»

«Ձեր ժողովուրդը ցույց է տվել ջիհադիստների տարբեր սերունդների՝ ինչպես հաղթել խաչակիրների բանակներին: Շնորհակալություն»
07.05.2015 | 13:17

«Իսլամական պետություն» խմբավորման ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում և շնորհակալություն հայտնել՝ «օրինակ լինելու» համար՝ տեղեկացրել է IsraeliDaily լրատվակայքը՝ չնշելով կասկածելի տեղեկության աղբյուրը: Ըստ կայքի՝ ԻՊ-ի ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդատին նամակով դիմել է Թուրքիայի նախագահին՝ նշելով, թե Թուրքիան օրինակ է իրենց համար:
«Ձեր ժողովուրդը ցույց է տվել ջիհադիստների տարբեր սերունդների, թե ինչպես կարելի է հաղթել խաչակիրների բանակներին: Շնորհակալություն»,- նշված է Աբու Բաքր ալ-Բաղդատիի հայտարարությունում: Նույն աղբյուրը նշում է, թե Էրդողանն արդեն իբր պատասխանել է նամակին հեռուստաեթերում, որում «շնորհակալություն է հայտնել ԻՊ-ին՝ աջակցության համար»: Վերջին օրերին Էրդողանի մասնակցությամբ նման բովանդակությամբ հրապարակային հայտարարություն, սակայն, չի եղել: Էրդողանն ԻՊ-ին վերաբերող թեմաներում օգտագործում է կազմակերպության դեմ ուղղված ընդգծված թշնամական և խիստ բացասական հռետորաբանություն: Թուրքական լրատվամիջոցներում այս տեղեկության մասին որևէ հիշատակում դեռ չկա:

Դիտվել է՝ 1213

Մեկնաբանություններ