«Էրդողանը ռազմական հանցագործ է, որը սպանում է անմեղ քրդերին Սիրիայի սահմանին և փորձում է մերժել Լիբանանից Իրանի հրահանգով հարձակված ահաբեկչական կազմակերպության դեմ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»,- գրել է X-ի իր միկրոբլոգում Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը: Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխան հայտարարության մեջ «անհարգալից» է որակել այս գրառումը, որը «կարող էր անել միայն ցեղասպանության մեջ մեղադրվող պետության պաշտոնյան»։               
 

Ո՞վ է պատասխան տալու մարդկային զոհերի, ջրի քշած միլիոնավոր դոլարների համար

 Ո՞վ է պատասխան տալու մարդկային զոհերի, ջրի քշած միլիոնավոր դոլարների համար
27.05.2024 | 22:05

Յութուբի ալիքներից մեկով տեսա, որ Ալավերդու բնակիչներից մեկը իշխանությանը շնորհակալություն է հայտնում «ջրհեղեղի հետևանքներն արագ ու արդյունավետ վերացնելու համար»: Դրանից հետո Ֆեյսբուքում կարդացի ալավերդցիների կոչը, որով նրանք քաղաքի տղամարդկանցից կամավորներ էին խնդրում Ալավերդին ցեխի հաստ շերտից մաքրելու համար։ Ջրհեղեղից մեծապես տուժած Թումանյանի, Ալավերդու, Սանահին կայարանի,Ախթալայի, գյուղերի բնակիչները չե՞ն մտածում, թե ինչպես եղավ, որ Դեբեդ գետի ներքին հոսանքում՝ Բագրատաշենում, Դեբեդավանում, ուր տեղատարափ անձրևներից վարարած գետի հոսքն անհամեմատ մեծ էր, կամուրջներ չքանդվեցին, մեծ ավերածություններ չեղան։ Պատճառներից հիմնականն այն է, որ ներքևում՝ հովտում գետը հնարավորություն ուներ փռվելու, տարածվելու, իսկ վերին հոսանքում, սեղմված լինելով նեղ հունի մեջ, Դեբեդը դուրս եկավ հունից և ավերածություններ գործեց։ Ալավերդցիները պետք է հարցնեն իրենց ՔՊ-ական համայնքապետին, թե նա ինչո՞ւ էր «ՍԻսիանի ԲՈՒԱՏ» ճանապարհաշինական ընկերությանը թույլատրել մեծ քանակությամբ հող լցնել Դեբեդ, որն էլ հեղեղման ժամանակ փոխեց գետի հունը և մեծ ավերածությունների պատճառ դարձավ; Ընդամենը մեկ տարի առաջ է պաշտոնապես շահագործման հանձնվել «Ասիական բանկի» վարկային միջոցներով կառուցապատված Թումանյան-Բագրատաշեն ավտոճանապարհը, որի շինարարության համար տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել։ Ճանապարհի հիմնանորոգման նախագծողները, այն կառուցողները ինչո՞ւ Թումանյանի, Ախթալայի, Ալավերդու հատվածներում ափապաշտպան ամրություններ չեն նախատեսել ու կառուցել, ո՞վ է պատասխան տալու մարդկային զոհերի, նյութական մեծ վնասների, քանդված ճանապարհի, ջրի քշած միլիոնավոր դոլարների համար։ Թե՞ ամեն ինչ բարդելու են ֆորս մաժորի վրա։ Ալավերդցին իշխանությանը շնորհակալություն է հայտնել… այդ իշխանության հանցավոր անգործության, աղետը չկանխարգելելու, բնակչությանը ջրհեղեղի մասին վաղաժամ չտեղեկացնելու համար։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2224

Մեկնաբանություններ