Մայիսի 2-ից Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ կապված բոլոր արտահանումներն ու ներմուծումները, թեև Անկարան պաշտոնապես չի հայտարարել այս մասին՝ տեղեկացնում է Bloomberg-ը: Անցյալ ամիս Թուրքիան Գազայի պատերազմի պատճառով սահմանափակել էր արտահանումը Իսրայել: 2023 թվականին երկու երկրների միջև առևտուրը, ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի, կազմել է 6,8 միլիարդ դոլար, որի 76 տոկոսը թուրքական արտահանումն է:                
 

Սրտի տառապանքը

Սրտի տառապանքը
20.04.2024 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 20

Գողգոթայի վրա մի Խաչ կա, որի վրա կախված է միայնակ մեկը. ոչ ոք ուշադրություն չի դարձնում նրան, ոչ իսկ իր մոտ ու սիրելի ծանոթները:
Սակայն այդ խաչի մոտ կա ուրիշ մեկը, և Ես ոչինչ չեմ ասում Իմ սիրելիներին: Ես դարձյալ գամված այդ խաչափայտին` կանգնած եմ յուրաքանչյուր խաչվողի կողքին, նրա տառապանքի, նրա սրտի տագնապի այդ ողջ ընթացքում:
Երբևէ մտածե՞լ եք այն ուրախության մասին, որ Իմ աշակերտների համբերատար, ազնիվ, սիրող ու նվիրական հնազանդությունն է պատճառում Իմ սրտին: Ես չեմ ճանաչում ավելի մեծ ուրախություն, քան այն ուրախությունը, երբ Իմ սիրելիներից որևէ մեկը մեծ վստահություն է ցուցաբերում Իմ նկատմամբ:
Ձեռքերիս ու ոտքերիս վրա բացված վերքերը ավելի քիչ ցավ են պատճառում Ինձ, քան այն վերքերը, որ բացվում են ոչ թե թշնամիների պատճառով, այլ` Իմ բարեկամների: Նրանց հաճախակի կրկնվող փոքր տարակույսները, փոքր վախերը, փոքր անհասկացողությունները սաստիկ ցավ են պատճառում Ինձ. մինչ օրվա մեջ պատահած ամենափոքրիկ մտերմությունն ու վստահությունը` ուրախացնում են Իմ սիրտը: Ես, որ խոսում եմ ձեզ հետ, ձեր Տերն Եմ:

Դիտվել է՝ 310

Մեկնաբանություններ