Մայիսի 2-ին, ժամը 6-ի սահմաններում, ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրանց գյուղ, որտեղից, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում՝ անչափահասների: ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, այդ պատճառով էլ ճանապարհները փակվել են: Թույլ չեն տալիս գյուղ մտնել նաև լրագրողներին:                
 

Աղոթարան

Աղոթարան
20.04.2024 | 00:01

Փրկի՛ր ինձ, Տե՛ր, մարդկային գովեստից, փառքից ու մեծարանքից, [քանզի], ինձ՝ խավարիս, լույս կարծելով՝ բարին են համբավում. եղկելիիս՝ երանելի և ողորմելիիս առաքինի են հռչակում, այնինչ ողբալի եմ ես ու անթիվ մեղքերով լի:

Եփրեմ ԱՍՈՐԻ

Դիտվել է՝ 374

Մեկնաբանություններ