Մայիսի 2-ից Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ կապված բոլոր արտահանումներն ու ներմուծումները, թեև Անկարան պաշտոնապես չի հայտարարել այս մասին՝ տեղեկացնում է Bloomberg-ը: Անցյալ ամիս Թուրքիան Գազայի պատերազմի պատճառով սահմանափակել էր արտահանումը Իսրայել: 2023 թվականին երկու երկրների միջև առևտուրը, ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի, կազմել է 6,8 միլիարդ դոլար, որի 76 տոկոսը թուրքական արտահանումն է:                
 

Հեղափոխությունները հաճելի չեն Աստծուն

Հեղափոխությունները հաճելի չեն Աստծուն
19.04.2024 | 07:27

Սուրբ Գրքից գիտենք, որ հեղափոխությունները հաճելի չեն Աստծուն. մի ուժ ատում է մյուսին և հեղափոխություն է անում, որ ինքը իշխի:

Իսկ Աստված սեր է:

Եվ եթե պատվիրաններով ողջ ժողովուրդն ապաշխարի, ապա Աստված Ինքը կթագավորի:

Այդ բանի համար աղոթքում ասում ենք.

«Թող Քո կամքը լինի երկրի վրա, ինչպես երկնքում է»:

Հեղափոխությունների հիմքը սոցիալական է, այսինքն` ոչ թե հոգևոր, այլ` մարմնասիրականի հրապույր -որոգայթ է առաջանում, մակերեսասիրական խոստումներով: Թե մարմնապես ավելի գոհացած իբր պիտի լինենք: Լենինյան հերոսապատում կամ նման մի հպարտացում է, որպես թե հերոսապատում: Երբ հպարտացումն իսկ ամենամեծ հանցանքներից է Աստծո առաջ, սիրելինե՛ր;

Սատանայի անկումը նրա հպարտացումից սկսվեց:

Այս մոտեցումները հոգու որոնում չեն, այլ թերահավատում է Աստծուն, որ ասում է.

«Նախ Աստծո արքայությունը որոնեցե՛ք և Նրա արդարությունը, մնացածը ինչ պետք է` ավելիով կտա Աստաված, թերահավատներ»,-հայտնեց Քրիստոս` Աստծո Միածին Որդին:

Այս արմատով պիտի մտածենք, որպեսզի չմոլորվենք:

Եվ հեղափոխությունը հեռու է Փրկչի այն խոսքից, որ ասում է.

«Ով, որ իր խաչը չվերցնի ու իմ հետևից չգա` Ինձ արժանի չէ»:

Հարկ է նախ մենք ու մեր ժողովուրդը փոխվենք ըստ Աստծո, Նրա պատվիրանները պահել-կարգավորվելով, ապա մնացածն Աստված կանի, քանի որ «Թագավորն է թագավորների, և Տերն է տերերի»:

Եվ Իր խոստումների մեջ երբևէ չի ստում, և անկարելի է, որ ստի:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 366

Մեկնաբանություններ